fbpx
Քաղաքականություն

Ուհան քաղաքում գտնվող ՀՀ քաղաքացին տեղափոխվել է Ղազախստան

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Հայտնում ենք, որ փետրվարի 2-ին Ղազախստանի մեր գործընկերների հետ համագործակցության արդյունքում Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող և տարհանման ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացի Սուսաննա Աղաջանյանը տարհանվել է և տեղափոխվել Ղազախստան:

ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է մեր քաղաքացու հետ և քայլեր են ձեռնարկվում վերջինիս հնարավորինս շուտ Հայրենիք վերադարձնելու ուղղությամբ:

Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Ղազախստանի մեր գործընկերներին՝ Հայաստանի խնդրանքին արագ արձագանքելու և ցուցաբերած աջակցության համար»:

https://www.facebook.com/anna.a.naghdalyan/posts/10156515971642434

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ