fbpx
Հասարակություն

Հայտնի է Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցի աճուրդի օրը․ գինը նվազել է

Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցի աճուրդը կկայանա փետրվարի 21-ին: Այս մասին հայտնել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

Նշենք, որ հյուրանոցն աճուրդի հանելու մասին արդեն երկրորդ անգամ է հայտարարվում: Առաջին անգամ նախատեսված էր դեկտեմբերի 19-ին, սակայն այն չէր կայացել, քանի որ գնորդ չէր հայտնվել:

Բաբայանի խոսքով՝ սպասվող աճուրդին մասնակցելու համար հետաքրքրվողներ կան:

«Այս անգամ աճուրդի մեկնարկային գինը սահմանվել է 7 մլրդ 150 մլն 135 հազար դրամ՝ 5 տոկոս պակաս նախորդ գնից»,- ասաց կոմիտեի նախագահը: Եթե այս դեպքում էլ աճուրդը չկայանա, ապա դարձյալ 5 տոկոսի չափով պետք է մեկնարկային գինը նվազի՝ ըստ կարգի:

Նշենք, որ նախորդ աճուրդի ժամանակ մեկնարկային գին էր սահմանվել 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամը:

Նշենք, որ ՀՀ կառավարության նոյեմբերի 21-ի նիստում որոշվեց հյուրանոցը՝ իր շարժական գույքով, օտարել աճուրդային կարգով՝ մեկնարկային գին սահմանելով 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամը:

Առավել մանրամասն՝ Armtimes.com

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ