fbpx
Աշխարհ

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել է Իդլիբի իրավիճակը

Սիրիայի Իդլիբ նահանգում ստեղծված իրավիճակի թեմայով նախօրեին հեռախոսազրույց է եղել Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև։ Էրդողանը մտահոգություն է հայտնել Սիրիայի կառավարական ուժերի կողմից թուրք զինվորների դեմ իրականացված հարձակման կապակցությամբ։ Նա նշել է, որ դրանով վնաս է հասցվել Սիրիայում խաղաղություն հաստատելու ն միտված ռուս-թուրքական համատեղ ջանքերին:

Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ Անկարան շարունակելու է պատասխանել նմանատիպ հարձակումներին՝ լիարժեքորեն օգտագործելով իր ինքնապաշտպանության իրավունքը։

Հեռախոսազրույցի մասին հայտարարություն է տարածել նաև Կրեմլը։ Ըստ ռուսական կողմի՝ Վլադիմիր Պուտինը մտահոգություն է հայտնել, որ Իդլիբում աճել է ահաբեկիչների ակտիվությունը։ Նա կարևորել է երկու երկրների պաշտպանության նախարարների կողմից անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը, որպեսզի բարձրացվի Սիրիայում համատեղ համակարգման աշխատանքների արդյունավետությունը:

Նշվում է, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև Լիբիայում տիրող իրավիճակը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարարության փոխանցմամբ` Սիրիայի կառավարական ուժերի կողմից փետրվարի 3-ին Իդլիբում իրականացված ինտենսիվ հրետակոծության հետևանքով սպանվել էր Թուրքիայի բանակի 8 զինծառայող։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ