«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն կարող է փոխել ակումբային գրանցումը։ Նշենք, որ ֆուտբոլիստը ներկայումս վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Բավարիա»-ի կազմում։
Բրազիլացի ֆուտբոլիստի կարիերայի շարունակության մի քանի տարբերակներ կան՝ ի դեմս Թուրինի «Յուվենտուս»-ի, «Պարի Սեն Ժերմեն»-ի, «Լիվերպուլ»-ի և «Արսենալ»-ի։ Այս մասին հաղորդում է Calciomercato-ն
Նշվում է, որ Կոուտինյոյի համար առաջնային տարբերակ է Անգլիայի Պրեմիեր լիգան։
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ «Բարսելոնան» պատրաստ է 80-90 միլիոն եվրոյով վաճառել Կոուտինյոյին «Բավարիա»։