fbpx
Աշխարհ

Ձայների հաշվարկի գործընթացը հիասթափություն առաջացրեց․ ԵԱՀԿ-ն Ադրբեջանի ընտրությունների մասին

Կիրակի օրը Ադրբեջանում խորհրդարանական արտահերթ ընտրություններին, չնայած թեկնածուների մեծ թվին, իրական մրցակցություն չկար: Նման հայտարարությամբ երկուշաբթի օրը հանդես են եկել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության ներկայացուցիչները:

«Օրենսդրական սահմանափակումները խոչընդոտում էին իրական մրցակցությանը»,- նշվում է առաքելության հայտարարության մեջ:

Դիտորդական առաքելության ներկայացուցիչները նաեւ նշում են, որ անցած ընտրություններում տարբեր մակարդակներում ընտրական հանձնաժողովների աշխատանքը դիտորդների համար թափանցիկ էր, սակայն ազատ ժողովրդավարական ընտրությունների անցկացում դա չի կարողացել ապահովել:

«Մենք տեսանք, որ ընտրական հանձնաժողովների աշխատանքը բաց և թափանցիկ էր դիտորդման համար: Այնուամենայնիվ, անաչառ ազատ ընտրություններ դա չի ապահովել: Ձայների հաշվարկի գործընթացը հիասթափություն առաջացրեց»,-նշված է առաքելության հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ