fbpx
Քաղաքականություն

ՔՊ վարչության նիստին քննարկվել են հանրաքվեին վերաբերող հարցեր

«Քաղաքացիական պայմանագրի» գրասենյակում երեկ՝ փետրվարի 10-ին, տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստը։ Նիստին մասնակցում էին նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Հարցին, թե ինչ հարցեր են քննարկվել, ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանել է. «Կուսակցական հարցեր»։

Բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը նշել է, որ հանրաքվեի հարցը նույնպես քննարկվել է, սակայն հրաժարվել է այլ մանրամասներ հայտնել՝ նշելով, որ ուշանում է։

Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ քննարկվել է հանրաքվեի նախընտրական շտաբ ձևավորելու հարցը։

Աղբյուրը News.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ