Փետրվարի 12-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը խորհրդարանի աշխատակազմի պատասխանատուներին է ներկայացրել աշխատակազմի ղեկավարի նորոնշանակ տեղակալ Մայոր Անդրանիկի Դանիելյանին:
Մայոր Դանիելյանը այդ պաշտոնում նշանակվել է ԱԺ նախագահի փետրվարի 10-ի կարգադրությամբ: Նա եղել է ԱԺ 3-րդ գումարման պատգամավոր, իսկ հետո Վերահսկիչ (2017թ-ից՝ Հաշվեքննիչ) պալատի խորհրդի անդամ:
Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ աշխատակազմի ղեկավարի նորանշանակ տեղակալը հույս է հայտնել, որ համատեղ աշխատանքը կլինի նպատակային և արդյունավետ:
Այս մասին տեղեկացնում են Արցախի ԱԺ պաշտոնական կայքից։