Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հյուրն էր 1990-95թթ․ Գերագույն խորհրդի և ԱԺ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։
Նա նշել է, որ երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ հարկավոր է անկախ դատական համակարգ, չի նշանակում անկախ՝ ներկայիս կառավարությունից և կախյալ՝ նախկին իշխանությունից։
«Հանրաքվեն շատ էական է, և Ազգային ժողովը միակ ճիշտ որոշումն է ընդունում՝ դիմելով ժողովրդին, որ ազատագրեն դատական իշխանությունն իրենց քայլով», – ասել է Խաչատրյանը։