fbpx
Սպորտ

Ինտեր – Լուդոգորեց խաղը կանցնի առանց հանդիսատեսի․ պաշտոնական

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի՝ «Ինտեր»-ի ու «Լուդոգորեց»-ի միջև խաղը տեղի կունենա առանց հանդիսատեսի: Այս մասին հաղորդում է բուլղարական ակումբի պաշտոնական կայքը:

ՈՒԵՖԱ-ն համապատասխան նամակն ուղարկել է երկու ակումբներից էլ: Խաղը կկայանա փետրվարի 27-ին Միլանում:

Հիշեցնենք՝ Իտալիան կորոնավիրուսի՝ աշխարհում չորրորդ խոշորագույն օջախն է դարձել:

Այդ երկրում արդեն 229 մարդ է վարակվել, որոնցից 6-ը մահացել են, լավացել է մեկը:

Վիրուսի տարածման պատճառով անորոշ ժամանակով հետաձգվել են Իտալիայի առաջնության մի շարք հանդիպումներ, ինչպես նաև մասսայական սպորտային միջոցառումներ Վենետո, Լոմբարդիա և Պյեմոնտե շրջաններում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ