ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտանիքի հետ միասին հարգանքի տուրք է մատուցել Մարտի 1-ի զոհերի հիշատակին: Նա ծաղիկներ է դրել Մյասնիկյանի արձանի մոտ: Ներկա էին նաև նախարարներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Հիշեցնենք, որ 2008թ. մարտի 1-2-ի ողբերգական իրադարձություններից անցել է 12 տարի: 2008թ. այս օրը (մարտի լույս 2-ի գիշերը) Երևանի կենտրոնում ոստիկանական զորքերի ու ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվեց Հայաստանի 10 քաղաքացի, որից 8-ը հանրահավաքների մասնակիցներ էին, իսկ 2-ը՝ ոստիկաններ: