Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Ֆեդերիկո Բերնարդեսկին կարող է շարունակել կարիերան «Միլան»-ում։ Այս մասին հաղորդում է Calcio Mercato-ն:
Միլանյան ակումբը պատրաստվում է գնել 26-ամյա իտալացուն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ գործարքը պետք է տեղի ունենար դեռ նախորդ ձմռանը, սակայն կողմերը չեն կարողացել համաձայնեցնել Բերնարդեսկիի տրանսֆերային արժեքը:
Հիշեցնենք, որ Իտալիայի Ա Սերիայի այս առաջնությունում իտալացին մասնակցել է 17 հանդիպման: