fbpx
Սպորտ

Իմ կարծիքը կորոնավիրուսի մասին չպետք է նշանակություն ունենա․ Կլոպ

Այն, ինչը ինձ ընդհանրապես դուր չի գալիս, այն է, որ ֆուտբոլային մարզչի կարծիքը յուրաքանչյուր լուրջ հարցի վերաբերյալ շատ կարևոր է: Այս մասին ասել է «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, երբ նրան հարց են տվել կորոնավիրուսի տարածման խնդրի վերաբերյալ:

«Ես իսկապես դա չեմ հասկանում: Այն, ինչ հայտնի մարդիկ ասում են, նշանակություն չունի: Երբ ինձ նման մարդիկ, որոնք չեն հասկանում դրանից որևէ բան, սկսում են քննարկել այս թեման։

Նրանք, ովքեր ունեն համապատասխան գիտելիքներ, պետք է այլ մարդկանց ասեն ինչ անել, ոչ թե ֆուտբոլի մարզիչները: Ես ոչինչ չեմ հասկանում քաղաքականությունից ու կորոնավիրուսից: Ինչու՞ եք ինձ հարցնում: Ես կրում եմ բեյսբոլի գլխարկ»,-ասել է նա։

Կլոպն ընդգծել է, որ ինքը նույնքան անհանգստացած է, որքան բոլորը:

«Ես ապրում եմ այս մոլորակում և ուզում եմ, որ այն լինի անվտանգ և առողջ: Բոլորին մաղթում եմ ամենալավը: Բայց իմ կարծիքը կորոնավիրուսի մասին չպետք է նշանակություն ունենա»,-եզրափակել է Կլոպը։ Այս մասին հաղորդում է Goal-ը:

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ