Այսօր Երևանի քաղաքապետարանի մուտքի մոտ միջին տարիքի մի տղամարդ ինքնահրկիզման փորձ է արել։ Նա բենզին է լցրել իր վրա և փորձ է արել այրել իրեն, սակայն ոստիկանները ճիշտ պահին են տեղ հասել և կանխել հետագա զարգացումները։
Ոստիկանները քաղաքացուն ձեռնաշղթաններ են հագցրել և տեղափոխել ոստիկանության բաժանմունք։ Տեղում հավաքված քաղաքացինները նշել են, որ քաղաքացին հաճախ է լինում քաղաքապետարանի շենքի մոտ, իսկ այսօր նրա հետ են եղել երեք անչափահաս երեխաններ։ Երեխաններին նույնպես տեղափոխել են ոստիկանական բաժանմունք իրենց հոր մոտ։