fbpx
Իրավական

ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են օրինախախտ վարորդներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Մարտի 3-ի երեկոյան ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։

Արդյունքում՝ ի թիվս այլ խախտումների հայտնաբերվեց նաև 11 վարորդ, որոնց մեքենաները հողմապակիները մգեցված էին կամ թաղանթապատ, 3 վարորդ երթևեկում էր առանց ԱՊՊԱ պայմանագրի, ևս 3 տրանսպորտային միջոցի խլացուցիչները վերասարքավորված էին աղմուկով երթևեկելու համար։

Օրինախախտ բոլոր վարորդներն անխտիր ենթարկվեցին վարչական պատասխանատվության։

Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները շարունակվում են։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ