Համաճարակների կանխարգելման գործընթացում աշխարհի երկրների թվում Հայաստանն ունի բարձր ցուցանիշ՝ 90 միավոր: Համաճարակների կանխարգելման preventepidemics.org կայքը տեղեկացնում է, որ Հայաստանն ունի լավ պատրաստվածություն՝ դիմակայելու համաճարակների:
«Նրանք ունեն գործող համակարգեր՝ առողջապահական սպառնալիքները գտնելու, կանգնեցնելու և կանխարգելելու համար, բայց պետք է աշխատեն այդ պաշտպանության մակարդակը իրենց ժողովրդի համար պահպանելու ուղղությամբ»,- նշված է կայքում:
Կայքի ինտերակտիվ քարտեզի վրա կանաչ գույնով ներկայացված այն երկրները, որոնք ունեն պաշտպանվածության ապահով մակարդակ: Նշվում է, որ Հայաստանը հասել է ReadyScore 80 և ավելի միավորի և աշխատում է իր ցուցանիշները բարելավելու ուղղությամբ:
Ըստ կայքի՝ համաճարակների կանխարգելման գործում Հայաստանի դեպքում ուժեղ կողմերն են՝ համակարգումը, հաղորդակցությունը, քարոզչությունը, ապահով սնունդը: Հայաստանում կենդանուց մարդուն անցնող հիվանդությունների կանխարգելումը բարձր մակարդակի վրա է: Թույլ կողմերից է հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունը:
Հայաստանի հարևան երկրներից ներկայացված է Վրաստանի ցուցանիշը, որն ունի 57 միավոր: 90 և ավելի ցուցանիշներ ունեցող երկրներից են Կանադան, Ճապոնիան, Ավստրալիան, Արաբական Միացյալ Էմիրությունները:
Այս ցուցանիշին Facebook սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Հայաստանը պատրաստ է հայտնաբերելու, կանգնեցնելու և կանխարգելելու համաճարակները»,-նշել է փոխվարչապետը:
https://www.facebook.com/tigran.avinyan/posts/2426565547647851?__xts__[0]=68.ARDqA8NvMpdtXWKukDmiwltGH_Fs4BdgaEP6VNn2aNSDW7EmJPdptLVy_0P4YiQatBlnXC-dPQGklr4_-UYPdbT8g9lCydp2NoX-p0U9jlaVA6hx_tbDqBafiUD0h5NChcGhNtFqhZp9wq_zMUcnfF5M1nhap6tcrRzaNSnsu5phSYKtT2kEiSO_ddvATJbvf5r6fOPMMJ-UDEl48AoHiOop5vNGxdoj0NNcjguMh7qUEf6QKRZnxzJyLwph2f-kH3Tk4ZLRgM7Eyhn4WukkAbWl9SJHtybi3tfZgpqFsTYUnvkG8GPeAtbA8PAwH-gQWZWFxNjUScHt2Ye1YgHNyxqxaxdH&__tn__=-R