fbpx
Մշակույթ

Գյումրու թատրոնի մոնոներկայացում. Փոթորիկներից հետո է ծովը խաղաղվում

Դերասանուհի Հասմիկ Վիրաբյանը Գյումրու թատրոնի սենյակներից մեկում վերջին շտկումներն է անում, արտաքինին հետեւում․ րոպեներ անց հանդիսատեսն իրեն է սպասելու Մհեր Մկրտչյան փոքր բեմում։
Կարճ ժամանակահատվածում դերասանուհին ի մի է բերում մտքերն ու խոսում դերի մասին․ Հասմիկի առաջին մոնոներկայացումն է, որը Գյումրու թատրոնում շուրջ քառորդ դար մոռացված ժանր է եղել։

«Հասմիկ» մոնոներկայացման ընթացքում հնչում է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի «Անանձնությունը»:
Ներքին հոգեբանական իրավիճակ, տանջող հարցեր, հույզեր, զգայուն ապրումներ, մանկությունից ծնված թերարժեքության բարդույթ եւ, իհարկե, իրավիճակից դուրս գալու պոռթկում․․․մոնոներկայացման ամփոփ նկարագրությունն է։

«Իմ նպատակն այն չէ, որ հանդիսատեսը պարզապես գա, տեսնի իմ խաղը, այլ ամեն մարդ մի փոքր անկեղծություն ունենա ինքն իր հետ։ Նպատակը նաեւ այն է, որ հանդիսատեսը ներկայացման ընթացքում փորձի մտնել իմ կերպարի մեջ, իմ զգացողությունների մեջ, իրեն պատկերացնի այնպես, ինչպես ես եմ, ինձ հետ սկսի կաթիլ առ կաթիլ գնա դեպի իր մանկություն, փորձի հիշել իր ցավոտ հարցերը»,-ասում է դերասանուհին։

Դերասանուհու համար սերը ոչ միայն քնքշանք է, ջերմություն, այլեւ կռիվ։ «Իսկական սերը պայքար է, երբեմն ասում են՝ եթե մարդիկ չեն կռվում, ուրեմն չեն սիրում իրար։ Յուրաքանչյուր մարդ իր ներսում կուտակված ունի չասված խոսքեր, ցավեր, մանկությունից եկած բարդույթներ։ Ներկայացման ընթացքում մի դրվագ կա, երբ հայրը աղջկան պարզապես չի ասում, որ զգեստը գեղեցիկ է, դեռահաս աղջկիկը, որը կարիք ուներ հոր ոգեշնչմանը, այդ չասված խոսքի պատճառով նրա մոտ բարդույթ է առաջանում եւ աղջիկն ամբողջ ընթացքում ինքն իրեն զգում է տգեղ»։

Մանրամասներին ծանոթացեք սկզբնաղբյուրից՝ asparez.am/

Հեղինակ՝ Անի Մկրտչյան

Լուսանկարները՝ Գյումրու պետական դրամատիկական թատրոնի ֆեյսբուքյան էջից

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ