Իրավական

Ողբերգական դեպք հողաշինական աշխատանքներ իրականացնելիս. կան զոհեր (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Մարտի 8-ին Երևանում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Ժամը 20:55-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ-կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Չարբախի 11 և 1-ին փողոցների խաչմերուկում փլուզում է տեղի ունեցել և հողային աշխատանքներ կատարելիս 2 քաղաքացի մնացել են հողի շերտի տակ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները մոտ 2 ժամ աշխատել են, որպեսզի հողաշերտի տակից դուրս բերեն հողի տակ մնացածների մարմինները, ինչից հետո բժիշկները արձանագրել են նրանց մահը:

Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ մահացածները Ներքին Չարբախի բնակիչներ, 38-ամյա Գագիկ Ղ.-ն և 52-ամյա Գարիկ Մ.-ն են: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում՝ shamshyan.com

Տեսանյութը՝ MES RA

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ