fbpx
Արցախ

Վթար Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհին․ կա տուժած

Մարտի 9-ին ԱՀ ոստիկանության ՃՈ ՃՊԾ թիվ 2 սպայական վաշտի 1-ին դասակի 1-ին ջոկի հրամանատար Ա. Բաղդասարյանը հեռախոսով հաղորդել է այն մասին, որ նույն օրը ժամը 14:00-ի սահմաններում, Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի 42-րդ կիլոմետրին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, կան տուժածներ:

Մարտի 9-ին ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ. Երևան քաղաքի բնակիչ, 1990թ. ծնված Ռ. Պ.-ն վարելով իրեն պատկանող «Օպել աստրա» մակնիշի ավտոմեքենան Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի 42-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախ և բախվել ժայռաթմբին, այնուհետև գլխիվայր շրջվել, ինչի հետևանքով վերջինս ստացել է մարմնական վնասվածքներ։

Նախնական տվյալներով ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառ է հանդիսացել «Օպել աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդի անզգուշությունը։

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը։

Այս մասին տեղեկացնում են Արցախի ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ