fbpx
Իրավական

Արման Թավադյանը ազատ կարձակվի. դատարանի որոշում

«5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արման Թավադյանը դատարանի որոշմամբ ազատ կարձակվի: Լրագրողների հետ զրույցի ժամանակ Ա. Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը տեղեկացրեց, որ նրանք պատրաստվում են շարժվել դեպի «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, որտեղից շուտով դուրս կգա Ա. Թավադյանը:

Նշենք, որ սրանից առաջ վերաքննիչ դատարանը խորհրդակցական սենյակում քննարկում էր Թավադյանի կալանքը երկարացնելու որոշման դեմ վերջինիս փաստաբանների ներկայացրած բողոքը:

Հիշեցնենք, որ Արման Թավադյանը մեղադրվում է սուտ ցուցմունք տալու նպատակով վկային կամ տուժողին կաշառելու մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ