Երևանում կայացավ հայ-բելառուսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը։ Նիստը ընթացավ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի և Բելառուսի անտառային տնտեսության նախարար Վիտալի Դրոժժի համանախագահությամբ:
Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ համագործակցության հեռանկարները, նախորդ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հետագա համագործակցության հարցեր: Հանդիպումն ավարտվել է արձանագրության ստորագրման արարողությամբ։
Հիշեցնենք, որ ավելի ուշ տեղի կունենա հայ-բելառուսական գործարար համաժողովը: