Կայացավ հայ-բելառուսական 14-րդ նիստը

Ամենադիտվածներ

Արթուր Աղաբեկյանն ազատվել է Բակո Սահակյանի խորհրդականի պաշտոնից

Երևանում կայացավ հայ-բելառուսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը։ Նիստը ընթացավ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի և Բելառուսի անտառային տնտեսության նախարար Վիտալի Դրոժժի համանախագահությամբ:

Հանդիպման ժամանակ  քննարկվել են երկկողմ համագործակցության հեռանկարները, նախորդ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հետագա համագործակցության հարցեր: Հանդիպումն ավարտվել է արձանագրության ստորագրման արարողությամբ։

Հիշեցնենք, որ ավելի ուշ տեղի կունենա հայ-բելառուսական գործարար համաժողովը:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ