«Յուվենտուսի» ուշադրության կենտրոնում է հայտնվել ՊՍԺ-ում վարձակալությամբ հանդես եկող «Ինտերի» ֆուտբոլիստ Մաուրո Իկարդին, ում տեղափոխության վերաբերյալ թուրինյան ակումբն արդեն սկսել է բանակցություններ վարել։
Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ՝ «Յուվեի» մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչին կապ է հաստատել Իկարդիի գործակալ Վանդա Նարայի հետ, ով հանդիսանում է նաև ֆուտբոլիստի կինը։
Ըստ աղբյուրի՝ Իկարդին էլ իր հերթին չի ցանկանում կարիերան շարունակել ՊՍԺ-ում ու իր ապագան տեսնում է Իտալիայում։ Սրա հետ մեկտեղ «Ինտերը» նախատեսում է ֆուտբոլիստին վաճառել ամռանը ու տրանսֆերից վաստակել 65 միլիոն եվրո։