Եվրոպան COVID-19-ի բռնկման էպիկենտրոն է դարձել: Իտալիայում գրանցվել է վարակման 28 000 և մահվան 2158 դեպք:
ԱՀԿ-ն Եվրոպային կոչ է անում ակտիվացնել կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարի ջանքերն ու ավելի համարձակ գործողություններ կիրառել կորոնավիրւոսի տարածումը կանխելու համար։
«Բոլոր երկրները պետք է համարձակ գործողություններ ձեռնարկեն վիրուսը տարածումը կանգնեցնելու համար»,- հայտարարել է ԱՀԿ Եվրոպական բյուրոյի տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեն։
Նա նաև հավելել է, որ եվրոպական երկրները պետք է եռապատկեն իրենց ջանքերը կորոնավիրուս տարածումը կանխելու համար։
Բոլոր երկրներին ԱՀԿ-ն հորդորել է միջոցների համալիր ձեռնարկել, որոնք հիմնված են տեղի իրավիճակի վերլուծության վրա: Կլյուգեն նշել , որ չկա կորոնավիրուսի բուժման համար միասնական մոտեցում:
Երեքշբաթի օրվա դրությամբ ամբողջ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 185 000 դեպք, մահացել է 7330 մարդ:
Այս մասին հաղորդում է CNBC-ը:
Կորոնավիրուսի տարածման վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։