«Արսենալն» ու Մադրիդի «Աթլետիկոն» կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով։
Իսպանական ակումբը ամռանը ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Էդիսոն Կավանիին, սակայն կա նաև պահեստային տարբերակ։
Եթե «Աթլետիկոյին» չհաջողվի կազմակերպել Կավանիի տեղափոխությունը, ապա մադրիդյան ակումբը որպես այլընտրանք դիտարկում է «Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լակազետի տարբերակը։ Այս մասին հաղորդում է Fichajes-ը։ Նշվում է, որ անգլիական ակումբն էլ ցանկանում է հզորացնել կիսապաշտպանական գիծը։ Ելնելով սրանից՝ մադրիդցիները մտածում են գործարքում ներառել Տոմա Լեմարին։
Նշենք, որ Լեմարն այս մրցաշրջանում մասնակցել է 15 հանդիպման։