fbpx
Խորհրդարան

ԱԺ-ն 500 մլն դրամ հետ կուղղի պետբյուջե․ Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Ազգային ժողովն իր տարեկան բյուջեից 500 մլն դրամ հետ կուղղի պետական բյուջե՝ այդ ֆինանսական միջոցները համաճարակի կանխարգելման, վերահսկման և բուժման շրջանակներում արվող միջոցառումներին հատկացնելու նպատակով։

Վերադարձվող ֆինանսական միջոցները ներառում են ամբողջ տարվա համար նախատեսված, սակայն դեռ չկնքված տարբեր պայմանագրերի ֆինանսավորման նպատակով հատկացված միջոցները, գործուղումների գծով 1-ին եռամսյակի համար նախատեսված, բայց փաստացի չծախսված և 2-րդ եռամսյակի համար նախատեսված ֆինանսական միջոցները, 2-րդ եռամսյակի համար նախատեսված ԱԺ շուրջ 700 աշխատակիցների և պատգամավորների պարգևատրման ողջ ֆոնդը, ինչպես նաև ներկայացուցչական ծախսերի, էներգետիկ ծառայությունների և այլ բյուջետային տողերով նախատեսված միջոցներ»:

https://www.facebook.com/President.Parliament.AM/photos/a.1371791359525991/3056421844396259/?type=3&__xts__%5B0%5D=68.ARAk48zM1tYReaMrOksKs4yoRf9lVOAnGV8igXgwj12xFAKw_r-O68_157fFuzYzLZokBVmiGKDD-HKkFznLFpsYQhFzMHkTCGfu8T0mh4zMP-EwTFUsAtYr55btYZz30lbYSKd6LnunSU25u_ut-R0kls2ZlJck8r1xU2vlg9zijFAxVelkvelcHJvgSnNa9XCQhN9q8NXPkONAW0kkPYsVG_3OqARJ77l2svNDBybyZGjWkuf6YtD0Dn0jcOFUmUUILgwA-GEMcO_k3HVv9F41Yy9ETWX1NM7DF6DFUloBTKKqCb9AEQeG5McWGOKJzsfa5GFTaepRz5qqHmK5z3r3t_ZR1683oNxAfKVpNqY-Nmx3qx0E2zqRJqI&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ