Նախկինում «Չելսիում» հանդես եկով Գարի Կեհիլը խոսել է Մաուրիսիո Սարիի ու այն շրջանի մասին, երբ վերջինս գլխավորում է լոնդոնյան ակումբը։
«Աշխարհի 2018 թվականի առաջնության ժամանակ մենք հասանք կիսաեզրափակիչ, ուստի ես բաց թողեցի մրցաշրջանի սկիզբը, որը, կարծում եմ, որոշիչ գործոն էր: Սարին կենտրոնացել էր մարտավարության վրա և, երևի, շատ բան է արել, ու ես բաց թողեցի այդ ամենը:
Ես մի կողմ էի անցել: Անկեղծ ասած, մրցաշրջանի միջնամասում ոչ մի հարաբերություն Սարիի հետ չի եղել: Չեմ կարծում, որ նրանք երբևէ կլինեին: Նրան այդ ամենից հետո դժվար է հարգել: Բայց ես անչափ հարգում եմ ակումբին և ֆուտբոլիստներին», – Կեհիլի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը։