Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ սահմանափակումներ անձանց սեփականության, ինչպես նաև հանրապետությունից ապրանքների փոխադրման վրա։
«Անձանց սեփականության իրավունքի սամանափակումներ
10. Ֆիզիկական և իրավաբանական անձանց անշարժ և շարժական գույքը կամ դրա մասը, ներառյալ դեղերը, բժշկական պարագաներն ու այլ միջոցները Պարետի որոշմամբ կարող են օգտագործվել արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմի ապահովման նպատակով։
11. Գույքի կամ դրա մասի սեփականատերն իրավունք ունի ստանալու համարժեք փոխհատուցում գույքի ժամանակավոր տիրապետման և օգտագործման դիմաց:
12. Գույքի կամ դրա մասի ժամանակավոր տիրապետման և օգտագործման դիմաց փոխհատուցման չափը գնահատվում է Արցախի Հանրապետության կառավա-րության որոշմամբ սահմանված կարգով՝ ոչ ուշ, քան արտակարգ իրավիճակի ավար-տից հետո մեկ ամսվա ընթացքում:
13. Գույքի ժամանակավոր տիրապետումը և օգտագործումը նախատեսվում է անձանց կյանքի փրկության և (կամ) առողջության պահպանման նպատակով՝ գույքի նպատակային նշանակության պահպանմամբ կամ առանց դրա։
14․Սույն հավելվածի 13-րդ կետով նախատեսված նպատակով գույքի ժամանա-կավոր տիրապետման և օգտագործման մասին Պարետի որոշմամբ սահմանվում են տվյալ գույքի կամ դրա մասի հետ իրականացվող միջոցառումները։
15. Գույքի կամ դրա մասի ժամանակավոր տիրապետման և օգտագործման ժամանակահատվածը սահմանվում է Պարետի որոշմամբ, սակայն ոչ ավելի, քան արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմի սահմանված ժամանակահատվածում և ենթակա է դադարեցման արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմի վերացման հիմքով։
16․Գույքի կամ դրա մասի ժամանակավոր տիրապետման և օգտագործման ընթացքում գույքի պահպանման համար պատասխանատու է պետությունը։
Արցախի Հանրապետությունից ապրանքների փոխադրման սահմանափակումներ
25. Ֆինանսների նախարարության կողմից Պարետի որոշման հիման վրա կարող է սահմանափակվել որոշակի ապրանքների կամ դրանց առանձին խմբաքանակների արտահանումը Արցախի Հանրապետությունից դուրս կամ ներմուծումը Արցախի Հանրապետություն։
26.Արցախի Հանրապետության սահմանով ցամաքային և օդային հաղորդակցության այլ սահմանափակումները կարող են կիրառվել Պարետի որոշմամբ»։