Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դի Մայոն նամակ է գրել և հայտնել, որ կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրույունը դեռ երկար է ձգվելու, իսկ դրա տնտեսական հետևանքները կարելի է համեմատել պատերազմի հասցրած վնասների հետ:
«Կորոնավիրուսի հետ կապված արտակարգ իրավիճակը անդառնալի հետևանք է թողնում մեզանից յուրաքանչյուրի վրա: Այն փոխել է մեր սովորությունները և սրել է այն դժվարությունները, որոնց բախվում են բնակչության առավել խոցելի հատվածները: Դա երկարաժամկետ արտակարգ դրություն կլինի, որի ազդեցությունն ու տնտեսական հետևանքներն այն պատերազմին նման են դարձնում»,- գրել է նա:
Այս մասին հայտնել է Financial Times-ը: