fbpx
Արցախ

Արցախի 32 բնակչի կորոնավիրուսի թեստերի պատասխանները հայտնի են

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նախօրեին նոր կորոնավիրուսի հետազոտության նպատակով ՀՀ ուղարկված 32 քաղաքացու կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը բացասական է, այսինքն՝ նրանց մոտ կորոնավիրուսի վարակ չի հաստատվել:

Կրկնակի թեստավորման նպատակով ՀՀ էր ուղարկվել նաև նախկինում հաստատված երեք քաղաքացու՝ Քարվաճառի երկու բնակիչների ու Հանրապետական բժշկական կենտրոնում նրանց հետ շփված բուժաշխատողի փորձանմուշները, որոնց արդյունքները կհրապարակենք ավելի ուշ:

Աղբյուրի հիշեցմամբ՝ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 7 դեպք, որից երկուսն արդեն բուժվել են:

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար Արցախի տեղեկատվական շտաբը կոչ է անում հետևել պաշտոնական լրահոսին:

https://www.facebook.com/ArtsakhInformation/photos/a.104748431165946/130785098562279/?type=3&__xts__%5B0%5D=68.ARCNJhYUFe_HEvTExSsFqqmmvF696xi4VvqGHgqaupeUrOcP6BqJehwYU9glAS9YIh4bxxVLw-HDcK8M5q1z7hisq0hLrkYttd9EWH9Gux4tl1AdyVCE-V8l94aDdVl6ho3LbUt6Ik0Lgu4v1EtqQSZ6W-BjArgQqeyFR8c97q0a54aeC3ivcDXkt82oPVK25G_3s-70RuN27FBv1F9OiszqUGxA2IaK5GtI6UFP4AAe9dKMsRjVFnf7BoGai3JrJwX5Ix01V9irWzK18BzVAyPe8bO0KXLWEd4p2qNatrg8eETs12-gPvh54bVdKpS_1S7QgEJP1IhYMBNULejZfX4&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ