1964 թվականին Տոկիոյի Կոմազավայի օլիմպիական այգում կանգնեցված հուշարձանը ներկվել է կապույտ գույնով։
Սա արվել է ի պատիվ ամբողջ աշխարհի առողջապահության ներկայացուցիչների, ովքեր կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված այս օրերին օր ու գիշեր պայքար են մղում համաճարակի դեմ։
ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ակցիայի մասնակիցները նշել են, որ կապույտ գույնը խորհրդանշում է մոլորակը և համերաշխությունը։
Նշվում է, որ այս մարզահամալիրում անցկացվել են ֆուտբոլի մրցաշարի նախնական հանդիպումները, խաղարկվել են ըմբշամարտի, մականախաղի և վոլեյբոլի մրցումների մեդալները:
Աղբյուրը նաև հավելում է, որ Տոկիոյի իշխանությունները որոշել են նման տեսք հաղորդել նաև քաղաքի մեկ այլ կառույցի՝ Skytree հեռուստաաշտարակին։