ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը Facebook-ի իր էջում կատարված գրառման միջոցով տեղեկացրել է, որ հակաճգնաժամային 9-րդ միջոցառման դիմումի ձևը պարզեցվել է։
Նա հայտնել է, որ այլևս կարիք չկա մուտքագրել դիմողի ամուսնու և երեխաների տվյալները (ՀԾՀ, ծննդյան վկայականի համար․․․), քանի որ դրանք կմուտքագրվեն ինքնաշխատ եղանակով։
«Եթե նախկինում մուտքագրման խնդիր եք ունեցել, կարող եք այժմ նորից փորձել։
Արդեն վճարվել է 72.000 երեխայի աջակցության գումար, դեռևս մշակման փուլում է ավելի քանի 100.000 դիմում, որոնց գումարները կփոխանցվեն շաբաթվա ընթացքում», – գրել է Սարգսյանը։
https://www.facebook.com/sargsyan.nairi/posts/10158087131193286