Հայտնի է` Իսպանիայի առաջնության վերսկսման նախնական ժամկետը:
Մայիսի 4-ից սկսած ֆուտբոլիստները կկարողանան վերսկսել մարզումները, այս մասին հայտնել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը:
Սանչեսը նաև հավելել է, որ սկզբից կմարզվեն փոքր կազմով, իսկ մայիսի 18-ից թիմերը աստիճանաբար կանցնեն բնականոն մարզումների:
Նշվում է, որ Լա լիգայի վերսկսումը պլանավորում են հունիսի 5-ին կամ հունիսի 12-ին:
Այս մասին հաղորդում է AS պարբերականը: