NASA-ն տեսանյութ է հրապարակել, որի նպատակով օգտագործվել են վերջին 16 տարիներին ICESat-2 արբանյակի օգնությամբ ստացված տվյալները:
Տեսանյութում ցույց է տրվում Անտարկտիդայում սառույցի հալոցքի գործընթացը:
Արբանյակը գրանցել է սառույցի հալոցք Անտարկտիդայի արևմտյան մասում` 2003-2019 թվականներին: Դա հանգեցրել է համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացմանը 14 միլիմետրով։ Սակայն Անտարկտիդայի արևելյան մասում սառցաբեկորների թիվն աճել է։
Հայտնենք, որ ամեն տարի գլոբալ տաքացման հետևանքով Անտարկտիդայում հալչում է 118 գիգատոննա սառույց, իսկ Գրենլանդիայում՝ 200 գիգատոննա։
Այս մասին հայտնում է mk-ն: