«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Բրունու Ֆերնանդեշը խոսել է Անդրես Ինյեստայի մասին։
«Ինձ դուր էր գալիս հետևել Ինյեստայի խաղին: Նա իր ձեռքում էր պահում խաղադաշտի կենտրոնը:
Այդ տղան սիրում էր տիրել գնդակին և ռիսկային փոխանցումներ կատարել: Ես էլ փորձում նման կերպով խաղալ:
Կարծում եմ ՝ նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն էր: Զարմանալի է, որ նա այդպես էլ չդարձավ «Ոսկե գնդակի» դափնեկիր», – Ֆերնանդեշի խոսքերը փոխանցում է Mirror-ը: