Սյունիքի մարզպետարանը ներկայացրել է մարզում առկա նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման ներկայիս պատկերը։
«Հիվանդներ՝ 15 հոգի, նրանցից
13 հոգի՝ Քաջարանում,
1 հոգի՝ Գորիսում,
1 հոգի՝ Մեղրիում։
Վարակակիրներից 5 հոգի գտնվում է Երեւանում, 10 հոգի՝ Կապանի բժշկական կենտրոնում։
Բուժվել է 24 հոգի,
Մեկուսացված է 25 հոգի,
Ինքնամեկուսացված՝ 163 հոգի», – գրում է մարզպետարանի Facebook-ի պաշտոնական էջը։
Նշվում է, որ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը համավարակի դեմ պայքարի մարզային աշխատանքային թիմի մասնակցությամբ մարզպետարանում անց է կացրել խորհրդակցություն։ Դրա ընթացքում քննարկվել են իրավիճակի հետ կապված աշխատանքների համակարգման ու կազմակերպական այլ հարցեր և տրվել են հանձնարարականներ։
https://www.facebook.com/syunikregionaladministration/posts/1112029019177615?__xts__%5B0%5D=68.ARCcRTy8NMnDC8Ko_XhEC2RH-grE43DRhw5nxAgHOhSvuMf6NhnKsXHsr1A3DY6QeuIkLfbNGckwlgAiow4n-EElQenL-_VM__SOsWxAahwHpgnX29YRn8OoPuCD-3MDusiIxG5VK-5sMfPyql9iY1hHVVQNsC0Ofu_EJbKOqQkPuG-_ofTca4-kndBUAAeVOBKrO74xv9GVLQypzP4bDwFen6XRw5LYsYc1NK42terdtecg4L2lgBJWlT4H6yyIA6sv9FTYaGMUZ96oDxF4HNdR7Af38h_UYqZ1UH45jUxE5QRdZ6wsfbUnxYHIUwAlpNAPDorfdfmtSjR_YPlxB2RWrw&__tn__=-R