fbpx
Սպորտ

Ռոնալդուն արդեն Թուրինում է․ նա կմիանա թիմի մարզումներին

Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն լքել էր Թուրինը մարտին, որպեսզի տեսակցեր մորը, ով գլխուղեղի կաթված էր ստացել։  Ֆուտբոլիստը իր ինքնամեկուսացումը անցկացնում էր Մադեյրայում։

Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արդեն  կարողացել է ժամանել Թուրին։ Նրա անձնական Gulfstream G200 ինքնաթիռը վայրէջք է կատարել Թուրինում երկուշաբթի երեկոյան։
Ժամանելու հետո Ռոնալդուն պարտադիր 14 օր կենթարկվի ինքնամեկուսացման ռեժիմի։ Մեկուսացումից հետո նա կկարողանալ մայիսի 18-ին միանալ թիմի մարզումներին։

Նշենք, որ Իտալիայի իշխանությունները թույլատրել են ֆուտբոլային թիմերին վերսկսել մարզումները մայիսի 4-ից։

Աղբյուրը՝ Football Italia․

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ