fbpx
Սպորտ

Սերենա Ուիլյամսը կրկին հաղթանակ է տոնել Austalian Open-ում

Ամերիկուհի Սերենա Ուիլյամսը դուրս եկավ Ավստրալիայի Բաց առաջնության չորրորդ շրջան:

Երրորդ շրջանում Grand Slam շարքի 23 տիտղոս ունեցող Ուիլյամսը հաղթեց ուկրաինուհի Դայանա Յաստրեմսկայային՝ մրցակցին զիջելով ընդամենը 3 գեյմ: 1 ժամ 5 րոպե տևած հանդիպումն ավարտվեց 6:2, 6:1 հաշվով:

Հանդիպման ընթացքում Սերենայի ակտիվում գրանցվեց 1 կրկնակի սխալ, 5 բրեյք-փոինթ՝ 12 հնարավորից, իսկ Յաստրեմսկայայի ակտիվում՝ 2 էյս, 8 կրկնակի սխալ:

Քառորդ եզրափակչի ուղեգրի համար Սերենա Ուիլյամսը մրցելու է Սիմոնա Հալեպ (Ռումինիա, 1) – Վինուս Ուիլյամս (ԱՄՆ) զույգի հաղթողի հետ:

Պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ նաև ճապոնուհի Նաոմի Օսական, ով մրցաշարի չորրորդ ռակետն է: Օսական 5:7, 6:4, 6:1 հաշվով առավելության հասավ Սե Շուվեյի նկատմամբ:

2 ժամ տևած հանդիպման ընթացքում Օսակայի ակտիվում գրանցվեց 1 կրկնակի սխալ, 7 բրեյք-փոինթ՝ 11 հնարավորից, իսկ Շուվեյի ակտիվում՝ 6 կրկնակ սխալ, 4 բրեյք-փոինթ՝ 15 հնարավորից:

Չորրորդ շրջանում Օսական մրցելու է Վան Ցյան (Չինաստան, 21) – Անաստասյա Սևաստովա (Լատվիա, 13) զույգի հաղթողի հետ:

Հայտնում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ