fbpx
Աշխարհ

Թուրքիայում կորոնավիրուսի դեմ պայքարի առաջին փուլը ավարտվել է

Թուրքիայում այսօր` մայիսի 7-ին կորոնավիրուսով վարակաման 2,253 նոր դեպք է արձանագրվել:

Անցած 24 ժամվա ընթացքում երկրում կորոնավիրուսի հետևանքով 64 մարդ է մահացել, իսկ կորոնավիրուսից զոհերի ընդհանուր թիվը հասել է 3584-ի:

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան հայտնել է, որ երկրում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը վերահսկողության տակ է առնվել:

Նախարարը նշել է, որ երկրում ավարտվել է կորոնավիրուսի դեմ պայքարի առաջին փուլը և այժմ պատրաստվում են որոշակի փոփոխություններ մտցնել պանդեմայի կառավարման ամենօրյա քաղաքականության մեջ:

Քոջայի խոսքով վերահսկողության թուլացումը երկրորդ ալիքի կհանգեցնի:

«Վերահսկվող հասարակական կյանքի դեպքում երկու հիմնական կանոն է գործում: Առաջինը, եթե անհրաժեշտ է փողոց դուրս գալ, ապա դիմակ կրել: Երկրորդը սոցիալական հեռավորության պահպանումն է: Ընդ որում, մենք կավելացնենք թեստերի քանակը»,- ասել է Քոջան:

Այս մասին հայտնում է TRT-ն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ