ԱՄՆ նախագահի վարչակազմն արգելել է կոնգրեսականներին կառավարական ինքնաթիռներով ուղևորություն կատարել առանց իր թույլտվության: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:
Նշվում է, որ դա կապված է շարունակական շաթդաունի հետ:
Լրատվամիջոցը հաղորդում է, որ հունվարի 17-ին Սպիտակ տունն արգելել էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակին՝ Նենսի Փելոսիին, օգտագործել ռազմական ինքնաթիռը Աֆղանստան մեկնելու համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը չեղարկել էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի արտասահմանյան այցը: Նա Փելոսիին նաև հորդորել էր միանալ Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու նախաձեռնությանը:
Փոխանցում է shantnews.am-ը։