Հրապարակախոս Գագիկ Քամալյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Ռուսական խառնակչություններին դեռևս չի տրվել համապատասխան հակահարված: Բոլոր պրովոկացիոն օջախները անարգել գործում են, և բնական է, որ այդ ֆոնի վրա ավելի են լկտիանալու:
Երկու օր առաջ նշել էի, որ սոցիալական բունտ կոչվածը հենց այնպես չի թմբկահարվում, և հիմա Հայաստանում ռուսական կապիտալի կրողները սպասում են հարմար առիթի, և խնդիրն այն է, որ իշխանությունը ամենօրյա ռեժիմով տալիս է նրանց այդ հնարավորությունը:
Հիմա անհրաժեշտ է, որ ռուսական կապիտալի ու նրա ազդեցությունը կրող սոցիալական զանգվածների միջև առկա կապը հասցվի նվազագույն ռիսկայնության: Իշխանությունը պարտավոր էլ լինել ոչ թե պոստ ֆակտում արձագանքող, այլ նախապես կանխարգելող: Եթե այս փիլիսոփայությունը չդառնա գործելակերպ, ապա հետևանքները ցավալի են լինելու: Մինչև այս պահը իշխանությունը դեռևս արձագանքողի դերում է եղել, դրա համար էլ սեփական օրակարգերով չեն կարողանում շարժվել առաջ:
Այս ամենն ասում եմ, որպես ձեր հարյուր տոկոսանոց աջակից: Ես չունեմ ոչ մի աձնական բնույթի ակնկալիք, և երբեք էլ չեմ ունեցել: Ինձ համար ամենաառաջնայինը եղել ու մնում է պետականության գաղափարը, և անկախ բոլոր տեսակի հանգամանքներից, եթե այս պայքարում ձեզ մոտ նույնիսկ մնա 0,1% -ի հնարավորություն, ես կփորձեմ հավատալ այդ հնարավորությանը»:
https://www.facebook.com/gagik.qamalyan/posts/2997003773727341