fbpx
Առողջապահություն

Արսեն Թորոսյանը ցուց է տվել պացիենտների ախտահարված թոքերի նկարներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` այսօր Գրիգոր Լուսավորիչ ԲԿ–ի ախտորոշիչ բաժանմունքիում ուղիղ եթերով ցույց է տվել կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների թոքերի նկարներ:

«Անցնում են КТ հետազոտություն, որպեսզի նաև թոքերի ախտահարման օբյեկտիվ պատկերը տեսնենք։ Այս հետազոտության համար նաև այլ հիվանդանոցներից են պացինտներ բերում։ Եվս մեկ համակարգչային տոմոգրաֆ տեղադրվում է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում, որպեսզի այնտեղ ընդունված պացիենտները միանգամից անցնեն КТ հետո նոր տեղափոխվեն այլ հիվանդանոցներ»,– ասել է նախարարը։

Բուժաշխատողները համակարգչով ցույց են տվել նման ախտահարված օրինակներ, որը Թորոսյանը մեկնաբանել է  հետևյալ կերպ. «Ճեմապակու համախտանիշն է, որը բնորոշ է կորոնավիրուսային հիվանդությանը։ Փաստացի մահը վրա է հասնում, երբ թթվածինը չի մտնում արյան մեջ, քանի որ թոքային հյուսվածքներն ախտահարված են»։

https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/826562211171472/

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ