ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը խոսել է իր կարանտինային մարզումների մասին։
Նա նշել է, որ կարանտինի ժամանակ ընտանիքի հետ է մնացել:
«Գրեթե ամեն օր մարզվում եմ։ Ջանում եմ պահպանել մարզավիճակս, չնայած հեշտ չէ։ Մեզ կարևոր խաղեր են սպասվում, այնպես որ շարունակում եմ մարզումներս»,-ասել է նա:
Ֆուտբոլիստը նաև հավելել է, որ փորձում է մարզվել նախկին ռիթմով և կարոտել է լիարժեք խաղերը
Այս մասին հայտնում է Sport.es-ը։