fbpx
Հասարակություն

AirBnB-ում ազատելու են մոտ 2000 աշխատակիցների՝ կրճատելով $254 միլիոն ծախս. Նարեկ Այվազյան

Azat Tv մեդիանախաձեռնության համահիմնադիր Նարեկ Այվազյանը գրառում է կատարել Facebook-ում: Նա հայտնում է, որ AirBnB




կազմակերպությունը հայտարարել է $254 միլիոն ծախսի կրճատելու մասին։

«Շատերի սիրելի AirBnB-ի ղեկավար Բրայան Չեսքին հայտարարեց, որ հայտնվել են ճգնաժամի մեջ։ Այս տարի, ըստ իրենց կանխատեսման, կորցնելու են $2.4 միլիարդ դոլար։ Covid-19-ի պատճառով առաջացած այս դրությունը մեղմելու նպատակով, նրանք աշխատանքից ազատելու են մոտ 2000 աշխատակիցների՝ կրճատելով $254 միլիոն ծախս։

Այս կազմակերպությունը հիմնադրվել է 2008 թվականին, Սան Ֆրանցիսկոյում, Բրայանի և իր ընկեր Ջո Գեբբիայի մտահղացմամբ։ Հաջորդ տարում, այդ ստարտթափն ուներ արդեն 10 հազար օգտատեր և 2,5 հազար առաջարկվող տարածքներ։ Տարին տարվա վրա օգտատերերն ու պատվերներն ավելացել են մեծ տեմպով։ «Օդով մահճակալ ու նախաճաշ»-ի մտահղացումից առաջացած այս ընկերությունն, ըստ Ֆորբսի, ներկայումս գնահատվում է 35 միլիարդ դոլար։

Ես այս լուրի $254 միլիոն աշխատավարձի վրա ցիկլվեցի։ Գրողը տանի, այդքան գումարով կարելի է 10 անգամ ավելի մարդու միջինից երկու անգամ բարձր աշխատավարձով մեկ տարվա աշխատանքով ապահովել Հայաստանում։

Վերացարկվելով ճգնաժամից՝ երանի Հայաստանում ունենանք նման հզորությամբ ու կարևորությամբ տեխնոլոգիաների վրա կառուցված բիզնեսներ, որոնք առաջ կմղեն երիրն ու տնտեսությունը»,-ասվում է գրառման մեջ։

https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/4056454311033099

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ