«Չելսիի» պաշտպան Էմերսոնը հայտնվել է «Յուվենտուսի» ուշադրության կենտրոնում։
Calciomercato-ից հայտնում են, որ ֆուտբոլիստը մոտ է իտալական ակումբ տեղափոխվելուն։
Նշվում է, որ «Յուվեի» ներկայացուցիչները արդեն սկսել են բանակցությունները պաշտպանի տեղափոխության հարցով։
Ըստ աղբյուրի՝ անգլիական ակումբը Էմերսոնի տրանսֆերից ակնկալում է ստանալ 30 միլիոն եվրո։