fbpx
Սպորտ

Մարզադաշտում հանդիսականների բացակայությունը դատարկության զգացում է ստեղծում․ Վենգեր

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Բունդեսլիգայի վերսկսված մրցաշրջանից ստացած տպավորությունների մասին։

«Առանց հանդիսականների խաղերը կվնասեն ֆուտբոլին: Ես դրանում համոզված եմ: Նման որոշում կարելի է ընդունել, եթե այն կարճատև է, իսկ երկարատև ծրագրերի դեպքում դա սխալ կլինի: Սակայն, դա միակ տարբերակն է ներկայիս պայմաններում մրցաշրջանն ավարտելու համար:

Մենք արգելել ենք երկրպագուներին ներկա լինել խաղերին, այժմ մարզադաշտում միայն ֆուտբոլիստներն են, ինչը դատարկության զգացում է ստեղծում:

Սակայն ուրախալին այն է, որ թիմերը շատ նվիրված են խաղում», – ասել է Վենգերը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ