Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Շուշիում ներկա են գտնվել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը: Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հատուկ նիստում:
Արարողությանը ներկա են եղել նաև Արցախի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Հայաստանի և Արցախի խորհրդարանականներ, հասարակական, քաղաքական գործիչներ:
Այնուհետև վարչապետը և տիկին Հակոբյանը ներկա են եղել հրավիրված ընդունելությանը, որի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրառւմ է կատարել։
«Ինչպես 1988 թվականին մեկնարկած և հաղթած հեղափոխությունը բերեց Արցախի ազատագրման, այնպես էլ Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն անխուսափելիորեն և հրամայաբար պիտի՛ բերի Արցախի փաստացի ինքնորոշման միջազգային` դե յուրե ճանաչմանը:
Իմ ելույթը Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնամուտի ընդունելությանը»,- նշել է վարչապետը։
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/3039364919465611