Ծաղկաձորում անցկացվել են «Վոլեյբոլ ձյան վրա» մարզաձևի Հայաստանի տղամարդկանց և կանանց բաց առաջնություններy, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Մասնակցել է տղամարդկանց 12 և կանանց 8 թիմ:
Մրցանակային տեղերը դասավորվել են հետևյալ հաջորդականությամբ`
տղամարդիկ` «Արմվոլեյ», Վրաստանի հավաքական ,«Արաբկիր»,
կանայք`«Վան-1», «Վիվառո», «Վան-2»:
Առաջնության արդյունքներով կազմվել են հավաքականներ:
Տղամարդկանց ընտրանին կնախապատրաստվի փետրվարի 15-17-ը Վրաստանի Բակուրիանի մարզավանում կայանալիք «Եվրոպա-տուր» մրցաշարին:
Հաղորդում է armsport.am-ը։