fbpx
Սպորտ

Ճապոնիան ակնկալում է օլիմպիական խաղերն անցկացնել հանդիսականներով․ Սինձո Աբե

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն նշել է, որ Տոկիոյի օլիմպիական խաղերի անցկացման համար առաջնահերթություն է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծումն ու այն կիրառելով վարակի արդյունավետ բուժումը։

Վարչապետի կարծիքով՝ այդ հարցում միայն Ճապոնիայի վերականգնումը հերիք չէ, քանի որ խաղերին ու դրա շրջանակներում անցկացվող միջոցառումներին մասնակցելու են ամբողջ աշխարհից։

«Ճապոնիայի կառավարությունն ակնկալում է օլիմպիական խաղերն անցկացնել հանդիսականների ներկայությամբ», – նշել Աբեն ու հավելել, որ այն կվկայի մարդկության հաղթանակը կորոնավիրուսի նկատմամբ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ