Թուրքիայում ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանն իր Facebook-ի էջում գրառում է կատարել մայիսի 28-ի տոնի կապակցությամբ:
«Շնորհավորում եմ Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետությունների հիմնադրման 102-ամյակը: Ցանկանում եմ, որ խաղաղության հաստատումից հետո երկու երկրները, որոնք հիմնադրվել են նույն օրը, լինեն «եղբայրական պետություններ»: Ես սիրով և հարգանքով ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին», – գրել է Փայլանը:
https://www.facebook.com/gpaylan/posts/2990452751044621