fbpx
Հասարակություն

Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան երթուղով ՀՀ է վերադաձել 70 քաղաքացի

Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը հայտնում է, որ երեկ` հունիսի 1-ին Լոս Անջելեսից ՀՀ է վերադարձել 70 ՀՀ քաղաքացի:

«ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ-ԱՄՍՏԵՐԴԱՄ-ՄԻՆՍԿ-ԵՐԵՎԱՆ ԵՐԹՈՒՂԻՈՎ ԵՐԵՎԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԵԾ ԽՈՒՄԲ

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ- Մայիսի 30-ին, LAX օդակայանից, Լոս Անջելես- Ամստերդամ-Մինսկ-Երևան երթուղու միջոցով Երևան մեկնեց 70 ՀՀ քաղաքացի։ Կազմակերպական հարցերում ՀՀ քաղաքացիներին աջակցություն են ցուցաբերում Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Նիդեռլանդներում ՀՀ դեսպանության աշխատակիցները։ Չվերթներն իրականացնող KLM և Belavia ավիաընկերությունների հետ ՀՀ գլխավոր հյուպատոսության ձեռք բերած պայմանավորվածությունների շնորհիվ ՀՀ քաղաքացիները Ամստերդամում շենգենյան արտոնագրի կարիք չեն ունենում և օգտվում են տարանցիկ գոտուց։
Հունիսի 1-ին, նույն երթուղիով Հայաստան վերադարձավ ևս 23 ՀՀ քաղաքացի։ Նշված պայմանավորվածություններով չվերթներն իրականացվում է մայիսի 2-ից՝ ամենշաբաթյա պարբերականությամբ։
Այդպիսով, Լոս Անջելես-Ամսերդամ-Մինսկ-Երևան երթուղիով ՀՀ է վերադարձել ընդհանուր առմամբ 214 ՀՀ քաղաքացի։ Լոս Անջելեսի միջազգային օդակայանում յուրաքանչյուր թռիչքից առաջ ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատակիցները մեկնողներին ներկայացնում են ՀՀ պարետի ծանուցագիրը Հայաստան հասնելուն պես ինքնամեկուսացման պարտավորության մասին»,-ասվում է գրառման մեջ։

https://www.facebook.com/ArmconsLA/posts/3011389815566171?__xts__[0]=68.ARDgBfOZpYPio-fgdOIP8FM3fLWzr6gMjwrRhZXEBjUi5vJNwYKbDrz5lHukYaO1ZlLpZloBy8XbpLCh-S_b7HF6UhDQ0KJkvwQg5WSmQETQ2c019ALY5Gn1LgKfLqGzUBL07dZq90VL0E0XOS5DrHOZmYH5TZ2gco7LA–4-tsKnNo7Z-RN5zJ5PM5QVTy3Yt7JEVerUQqwHpXUicKcn1_j5cTt9nikEwJ-Krw4707jjXmiw25-gtIs_acJXbrmeII5yi7hno-o7ROIbniMn7v6yB6FFD4lp-5vvSZnibxTxcththSpiEoymWQPqKfbBjTSvr_a4Sd5d21AaY9NTzr6UA&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ